3308 դիտում
16:06 22-07-2018
Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա SPFA ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին և շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծումը Արցախի կառավարության օրակարգային հարցերից է հանդիսանում, և շատ ուրախ են, որ բացի պետական միջոցներից, բարեգործական կազմակերպությունները ևս իրենց գործուն աջակցությունն են բերում այդ հարցում:
«Ինչպես նախկինում, այսուհետ ևս, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ: Բարեգործական աշխատանքների համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինչպես հիմնադրամի բարերարներին, այնպես էլ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով՝ արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- ընդգծել է Գ. Մարտիրոսյանը:
Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հ. Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գ. Մարտիրոսյանին ներկայացրել է սոցիալական, կրթական և այլ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ նշելով որ դրանք շարունակական են լինելու: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ջրագծի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հիմնադրամի կողմից առաջնագիծը շուրջօրյա ջրով ապահովելուն ուղղված ծրագրերին և կառավարության հետ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
974 դիտում
14:47 09-09-2019
ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ
1180 դիտում
19:04 29-05-2014
Սարկավագի փողոցում նոր ջրագիծ է «ներսրսկվում»
1969 դիտում
14:32 20-05-2016
Շենգավիթում նոր ջրագիծ է կառուցվում. լուսանկարներ
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
463 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան