211652_close_icon
views-count38362 դիտում article-date 11:47 22-07-2018

Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվից ոչ հեռու գտնվող Խոջասան ավանում` սպանելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և հուլիսի 10-ին այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ առնչություններ ունեցող Անար Բաղիրովին: Հաղորդում է «Ազատությունը»։ Պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Բաղիրովը սպանվել է իրավապահներին դիմադրություն ցուցաբերելիս: Նույն գործողության ընթացքում, ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ևս ութ մարդ ձերբակալվել է: «Բաղիրովը Գյանջայում հանցավոր գործողություններ կատարած խմբի ակտիվ անդամներից մեկն էր: Նա սերտ կապեր ուներ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Յունիս Սաֆարովի հետ»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր