211652_close_icon
views-count3562 դիտում article-date 10:39 22-07-2018

Պենտագոնում նորմալ են համարում Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշումը

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ հրավիրելու մասին որոշմանը: «Փորձի փոխանակումն ու անկեղծ քննարկումը մեր ղեկավարների միջև այն է, ինչ պետք է տեղի ունենա: Ես դա բավականին նորմալ և գործնական եմ համարում», - ասել է Ռուդը CNN-ին տված հարցազրույցում: Ամերիկացի փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևոր խաղացող է միջազգային ասպարեզում: ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը Պուտինին հրավիրել է աշնանն այցելել Վաշինգտոն: Թրամփի առաջարկը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը: Թրամփն անձամբ գրառել էր, որ անհամբերությամբ է սպասում ռուս նախագահի հետ հաջորդ հանդիպմանը և նշել էր, որ ցանկանում է քննարկել մի շարք թեմաներ, որոնց թվում՝ Իսրայելի անվտանգությունը, Ուկրաինան, կիբերհարձակումները, տնտեսական համագործակցությունը, խաղաղությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Կորեան:

Նմանատիպ նյութեր