211652_close_icon
views-count5516 դիտում article-date 22:47 21-07-2018

Արցախի ԱԳՆ աշխատակիցները հանդիպել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարևորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման և հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին և համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։ Հանդիպման վերջում Լևոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։

Նմանատիպ նյութեր