211652_close_icon
views-count38092 դիտում article-date 19:57 21-07-2018

Գեղարքունիքի մարզում 18-ամա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որից հետո մեքենան հայտնվել է մացառուտներում. հետիոտները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկազ Թովմասյանը իր վարած Opel մակնիշի 34 CR 361 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ, 55-ամյա Սումբաթ Դարբինյանին, 46-ամյա Գնունի Խաչատրյանին և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Հովիկ Քոչարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մացառուտներում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստովում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր