211652_close_icon
views-count5507 դիտում article-date 21:06 21-07-2018

«Բարսելոնան» ոչ մի տեղ բաց չի թողնի Դեմբելեին

Այն լուրերը, որ «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է վարձավճարով տեղափոխվել «Չելսի» կամ «Արսենալ», իրականությանը չեն համապատասխանում: Կատալոնական ակումբի ղեկավարությունը խաղացողի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի քննարկելու: 21-ամյա ֆրանսիացին վնասվածքների պատճառով նախորդ մրցաշրջանը այնքան էլ հաջող չանցկացրեց, սակայն «Բարսայում» հավատում են, որ նրա տաղանդը դեռ կբացահայտվի: Դեմբելեն նախորդ ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց 105 մլն եվրոյի դիմաց:

Նմանատիպ նյութեր