211652_close_icon
views-count14454 դիտում article-date 22:05 21-07-2018

Մինչ Աջափնյակի թաղապետը ծանր ու թեթև կաներ ու կփորձեր զատել թացը չորից, «Վեոլիա Ջուր»-ը «մահաբեր» անունը կրող դիտահորի խնդիրը լուծեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 20-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի և Բեկնազարան փողոցների խաչմերուկում իր դարն ապրած դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների ու հարևանությամբ բնակվողների համար։ Հրապարակումից կարճ ժամանակ անց պարզվեց, որ դիտահորի վերանորոգման պատասխանատուն Աջափնյակի թաղապետարանն է, սակայն, մինչ թաղապետը ծանրութեթև կաներ ու կփորձեր թացն ու չորը զատեր, «Վեոլիա Ջուր» ընկերությունը բարի կամք դրսևորելով՝ վերացրեց խնդիրը։ Բնակիչները իրենց շնորհակալութունն էին հայտնում«Վեոլիա Ջրին», որ խնդիրը կարճ ժամանակում վերացվեց՝ ասելով, որ այլևս անցյալում կմնան նշված հատվածում դիտահորի պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարները։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/20/1101264/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 10 օրից ավելի էր՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում դարն ապրած ու ամբողջովին վնասված դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել թե բնակիչների և թե վարորդների համար։ Նշված դիտահորի պատճառով 15-ից ավելի վթար էր տեղի ունեցել, հիմնականում երեկոյան և կեսգիշերին, քանի որ մթության պատճառով վարորդները չէին նկատում բաց դիտահորը և ինչն էլ դառնում էր վթարի պատճառ։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «10 օրից ավելի էս վիճակն ա։ Ավտոմեքենաները վթարվում են դիտահորի պատճառով, իսկ Աջափնյակի թաղապետարանը չի մտածում խնդիրը վերացնելու մասին։ Մեռանք զանգելով թաղապետարան, ոչ մի օգուտ։ Ամեն անգամ ասում են՝ ձեր կանչը գրանցվել է, բայց դե կանչը գրանցելով խնդիրը չի լուծվում Թողես՝ թաղապետը լապշա կախի մեր ականջներից, թե սրտացավ թաղապետ եմ համայնքի հանդեպ։ Եթե սա է քո սրտացավությունը, ուրեմն՝ ձյուն գա գլխիդ։ Եթե սիրեիր համայնքդ, ապա խնդիրը կլուծեիր ու վարորդներն էլ դիտահորի մեջ ընկնելուց հետո ամենավերջին խոսքերով չէին հիշի թաղապետին»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր