211652_close_icon
views-count2032 դիտում article-date 16:50 21-07-2018

Պորոշենկոն ընդլայնել է MH17-ի կործանման հետաքննությունն անցկացնող նիդեռլանդական փորձագետների լիազորությունները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնագիր է ստորագրել Ուկրաինա-Նիդեռլանդներ միջազգային իրավական հարթակում համագործակցության մասին, համաձայն որի՝ նիդեռլանդական կողմն իրավունք է ստանում վարել Դոնբասի երկնքում մալայզիական Boeing-ի կործանման դատը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը թույլ է տալիս Նիդեռլանդներին MH17-ի կործանմանը առնչվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Փաստաթղթով նախատեսվում է դատական նիստն անցկացնել Նիդեռլանդներում, հավանաբար, Հաագայում։

Նմանատիպ նյութեր