4277 դիտում
23:08 20-07-2018
Ռուսաստանը և Իսրայելը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարավում իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանը և Իսրայելը փոխըմբռնման և կոնկրետ պայմանավորվածությունների են հասել այն մասին, թե ինչպես պահպանել խաղաղությունը և կայունությունը Սիրիայի հարավում Իսրայելի հետ սահմանամերձ տարածքներում: Այդ մասին հայտարարել է Թել Ավիվում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, գրում է [url=https://ria.ru/syria/20180720/1525014229.html]ria.ru[/url]-ն:
«Ինչ վերաբերում է Իսրայելին: Վերջերս այնտեղ է եղել միջգերատեսչական պատվիրակությունը Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ սիրիական կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ: Անկեղծ ասել ենք այն հարցի վերաբերյալ՝ Իսրայելի տարածքին հարող Սիրիայի տարածքներում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունության հետ կապված խնդիրների մասին»,- ասել է նա:
Վիկտորովի խոսքերով՝ Իսրայելի ղեկավարության հետ ձեռք է բերվել փոխըմբռնում, թե ինչ տեսք է դա ստանալու այդ շրջանից զինված ահաբեկչական խմբավորումներին հեռացնելուց հետո:
«Կան կոնկրետ պայմանավորվածություններ, թե դա ինչ տեսք է ունենալու ապագայում: Իմ կարծիքով՝ բանակցությունների հետ կապված երկու կողմն էլ բավարարված է եղել»,- հավելել է դիվանագետը:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
12:04 03-06-2014
Առողջապահության նախարարը Մոսկվայում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել
1436 դիտում
16:10 03-12-2014
ՀՀ Քաղավիացիան նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին