211652_close_icon
views-count3807 դիտում article-date 17:03 20-07-2018

Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 20-ին ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ անկախ կարգավիճակից, Ֆրանսուա Ռոշբլուանը Արցախի ժողովրդի լավագույն բարեկամներից է, ում մշտապես ուրախ են ընդունել: Ֆրանսիացի նախկին պատգամավորը վստահեցրել է, որ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր ղեկավարությունը ունի բավարար ներուժ ընթացիկ ծրագրերը կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է նաև, որ ինքը և իր գործընկերները հումանիտար հարցերում Արցախին օժանդակելու ինստիտուցիոնալացված նոր ձևաչափ կգտնեն և կշարունակեն համագործակցությունը հարազատ դարձրած երկրի ժողովրդի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարեկամության շրջանակների միջև փոխգործակցությանը, Արցախում ֆրանսախոսության զարգացմանը, ներքաղաքական և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր