211652_close_icon
views-count10194 դիտում article-date 15:22 20-07-2018

«Մեկնում եմ երկրից». Արփինե Հովհաննիսյանն արձակուրդում է. նա չի մասնակցի ԱԺ աշխատանքային խմբի նիստին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ։ Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է՝ մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից՝ վաղօրոք պլանավորած հանգստի: Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն: Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները եւ կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Facebook-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնված «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Ավելի ուշ Ա. Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնդրել։

Նմանատիպ նյութեր