Կադրային ջարդը, որպես այդպիսին, ինձ համար անընդունելի է. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. news.am
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այս մասին [url=https://news.am/arm/news/462581.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում կադրային ջարդ իրականացնել քննչական կոմիտեում:
«Կադրային ջարդը, որպես այդպիսին, ինձ համար անընդունելի է: Ցանկացած քննիչ իմ կողմից գնահատվում է 3 չափանիշներով՝ հավատարմություն իր մասնագիտությանը, պրոֆեսիոնալիզմ եւ անկաշառություն»,- ասաց նա:
Նշենք, որ Վ. Հարությունյանն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրաժարականի դիմումը: