211652_close_icon
views-count5961 դիտում article-date 20:24 19-07-2018

Պուտինը մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում օտարերկյա դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդարադարձել է Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը և հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառանլիք է Ռուսաստանի համար։ «Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, համարժեք կարձագանքենք: Մեր գործընկերները, որոնք խաղում են սրացումների վրա, ձգտում են դաշինքի ռազմական ուղեծրում ընդգրկել Վրաստանը և Ուկրաինան: Ավելի լավ կլինի, եթե նրանք մտածեն իրենց անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,- Պուտինի խոսքը մեջբերել է [url=https://www.ekhokavkaza.com/a/29376210.html]ekhokavkaza[/url]-ը: Հուլիսի 18-ին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ռուսական կողմը չպետք է վախենա ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունից: Նա նշել է, որ Վրաստանը անկախ երկիր է և կարող է ընտրել իր սեփական ուղին:

Նմանատիպ նյութեր