211652_close_icon
views-count30053 դիտում article-date 15:03 19-07-2018

Վրաերթ Երևանում. ՊՆ 22-ամյա ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հասակակից ուսուցչուհիների

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Կամո Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 82 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Մարիաննա Հարությունյանին և 34-ամյա Լիզա Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորներն աշխատում են Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր