211652_close_icon
views-count5317 դիտում article-date 13:50 19-07-2018

«Շիրակ» ակումբ. Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը կդառնա ՀՖՖ նախագահ

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն: Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ... Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ... Առաջ «Շիրակ»:

Նմանատիպ նյութեր