2209 դիտում
13:20 19-07-2018
Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար. այդ մասին որոշումը հաստատվեց գործադիրի հուլիսի 19-ի նիստում:
Ըստ հիմնավորման, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 մլն հատ դրոշմապիտակներ: Կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 մլն հատ դրոշմապիտակներ:
Կանխատեսման համար հիմք են հանդիսացել հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ավելացումը, 2017 թվականի ընթացքում դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի տրամադրման գործունեության փաստացի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պահանջարկի վրա հավանական ստվերի կրճատման ազդեցությունը:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
14:26 29-04-2022
ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար
2861 դիտում
13:00 20-02-2020
Կառավարությունը ԿԸՀ-ին կհատկացնի 2,5 մլրդ դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234 մլն դրամ
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
892 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
481 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
736 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը