4531 դիտում
11:26 19-07-2018
Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու ՀՀ իշխանությունների:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր է կա հասկանալու, թե ինչ ընթակարագերով պետք է այս միջադեպը քննարկվի: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմակայանը Փանիկ համայնքում իրականացրել էր զորավարժություններ, որոնց վերաբերյալ համայնքի բնակչությունը չէր իրազեկվել։ Զորավարժությունները անհանգստություն էին պատճառել տեղի բնակչությանը, այնուհետև ռուսական կողմը պաշտոնապես ներողություն էր խնդրել և հավաստիացրել էր, որ այսուհետ առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:
Նմանատիպ նյութեր
4222 դիտում
21:43 20-07-2018
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գնդապետներ Վլադիմիր Ստեխովին և Վլադիմիր Ելկանովին․ քննարկվել է Փանիկի միջադեպը
Այս բաժնից
319 դիտում
19:37 19-04-2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
400 դիտում
19:27 19-04-2024
Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է․ՊԵԿ (տեսանյութ)
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային