211652_close_icon
views-count33278 դիտում article-date 23:22 18-07-2018

Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը բացում է իրեն զրպարտողների դեմքը․ hayeli.am

Օրերս Աֆղանական պատերազմի վետերանների միության երկու անդամներ մեղադրել էին միության նախագահ Արմեն Մխիթարյանին միությունը 22 տարի քանդելու, նախկին իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ: [url=http://hayeli.am/article/1102810]hayeli.am[/url]-ի հետ զրույցում Արմեն Մխիթարյանը նշեց, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները հերյուրանքներ են եղել և տրամադրեց մի տեսանյութ, որտեղ միության անդամ Արմեն Գրիգորյանը, ով Արմեն Մխիթարյանին մեղադրողներից մեկն էր, հավաքույթի ժամանակ խմում է Արմեն Մխիթարյանի կենացը և շնորհակալություն հայտնում վերջինիս այդքան ժամանակ միությունը կանգուն պահելու համար: Գրիգորյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Տարոն Մարգարյանին, հոր անունն արժանիորեն բարձր պահելու և իր կատարած բոլոր գործերի համար: Մանրամասն՝ [url=http://hayeli.am/article/1102810]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր