211652_close_icon
views-count49564 դիտում article-date 22:49 18-07-2018

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ

Այսօր հուլիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Սևանի շտապօգնության հերթապահ խմբից, հայտնելով, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։ Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 50-ամյա Նարինե Հ․-ն է ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, հայնաբերվել է նաև նամակ, որում գրված է եղել․ «Իմ այս քայլում ոչ ոքի չմեղադրեք։ Մեր ընտանիքը միշտ էլ անհաշտ է եղել»։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր