211652_close_icon
views-count4140 դիտում article-date 21:20 18-07-2018

Հայաստանում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը վաղ է. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելն առայժմ վաղ է: Լրագրողների հետ զրույցում Միլսը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության աշխատանքը ողջունվում է ամերիկացի ներդրողների կողմից, բայց դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը: Դեսպանի խոսքով, ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամուտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր