211652_close_icon
views-count4099 դիտում article-date 20:26 18-07-2018

Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ: ««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից կառավարությանն է ներկայացվել նոր ծրագիր։ Նախագծով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը։ Հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ այս ծրագրին աջակցության հնարավորությունը կարող է դիտարկվել հետևյալ երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո միայն. Արդյո՞ք կարողանալու է ընկերությունը լավագույն փորձի հիման վրա հոգալ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցը և ապահովել արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրը: Արդյո՞ք այս գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերը կարող են ապահովել հումքի անհրաժեշտ ծավալները՝ առանց հանքերի գերշահագործման: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու և ծրագիրը գնահատելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ Հետագայում, արդյունքների մասին հավելյալ տեղեկությունը կհրապարակվի»,- նշված է տարածված հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր