211652_close_icon
views-count5738 դիտում article-date 18:40 18-07-2018

ՀՖՖ. «Շիրակի» անհասկանալի նոր հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը ([url=http://www.ffa.am/uploaded/2018/Shirak%20dimum.pdf]կցվում է[/url]): Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակի» երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր և բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել ու ........ հա .... հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչև ՀՖՖ-ին դիմելը. այսինքն չենք մասնակցի, մինչև ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենն, իհարկե, եթե «խաղն այս խաղային մանկապարտեզի երեխաները»: Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակի» ղեկավարին այլևս ձեռնտու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների Լիգայից հնարավորինս շատ գումարներ ետ բերելն էր: Բոլոր այս և այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակի» կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել և բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին: Հետևաբար անկախ ամեն ինչից՝ մեկ անգամ ևս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, և այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա»:

Նմանատիպ նյութեր