17060 դիտում
18:29 18-07-2018
Իտալիայի նախագահը Բաքվում նշել է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Այսօր Բաքվում, Ադրբեջանի և Իտալիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ասել է, որ Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում աջակցություն կցուցաբերի Արցախյան խնդրի կարգավորմանը:
«Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձևաչափը փոփոխելու փոխարեն, ընդհակառակը՝ բանակցություններում գտնվեն նոր ուղիներ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար: Մեր կարծիքով՝ այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով», - ասել է Իտալիայի նախագահը, նշելով, որ կարգավորումը պետք է լինի կայուն, երկարատև և միջազգային նորմերի շրջանակներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահում է Իտալիան, ասել է. - «Մենք հուսով ենք և համոզված ենք, որ Իտալիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, ակտիվ դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Նա կրկնել է Բաքվի կողմից բազմիցս հնչեցված մոտեցումները, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիևն ասել է, թե տարածաշրջանում կայունություն, խաղաղություն և լայնածավալ համագործակցություն կհաստատվի միայն «հայկական զորքերը գրավյալ շրջաններից դուրս բերելուց հետո»:
Իտալիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել հուլիսի 17-ին: Նրա այցի մանրամասները հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իտալիայի նախագահի այցը Երևան նախատեսված է հուլիսի 30-ին։
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
11:12 21-08-2014
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
4121 դիտում
18:06 07-02-2017
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
4748 դիտում
17:48 07-03-2018
Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Էնդրյու Շեֆեր
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել