211652_close_icon
views-count2044 դիտում article-date 11:13 18-07-2018

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10-ժամյա վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահումյան թաղամասի 1-ից-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչև Իսակովի պողոտա հատվածի, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, «Աստղիկ Բժշկական Կենտրոն»-ի և Եռաբլուր Պանթեոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր