15646 դիտում
23:09 17-07-2018
Եվս մեկ պաշտոնաթողություն. աշխատանքից ազատվելու դիմում է գրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը
Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը:
Այս մասին Աճեմյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։
Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։
Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից:
Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։
Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։
Լավ մնացեք...
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
08:45 01-02-2014
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Հրապարակ
994 դիտում
16:27 26-02-2014
Սևաստոպոլի դատախազն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
1739 դիտում
09:03 07-03-2014
ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տեղամասի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու դիմում են գրել․ Հրապարակ
Այս բաժնից
403 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
565 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել