16980 դիտում
21:32 17-07-2018
Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Armsport.am
ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում ֆեդերացիայի գործկոմի նիստի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Հայրապետյանը անդրադարձել է իր հետագա պաշտոնավարմանը:
[b] - Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:
[/b]
- Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:
Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ:
ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:
[b] - Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:
[/b]
- Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:
- Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է: Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:
Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:
[b] - Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:
[/b]
- Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:
Մանրամասները՝ [url=http://www.armsport.am/hy/news/2018/07/17/Ruben-Hayrapetyan/899832]Armsport.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
33493 դիտում
18:14 12-05-2018
Ռուբեն Հայրապետյան. Չկա մի մարդ, որ կարա պարտադրի, որ ես հեռանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3850 դիտում
11:11 17-12-2019
Ում հետ են հանդիպել և ինչ են քննարկել Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը Մոսկվայում. «Ժամանակ»
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am