211652_close_icon
views-count22805 դիտում article-date 10:19 17-07-2018

«Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի»․ Սեյրան Սարոյանը՝ Այգեշատի գյուղապետին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետը, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձևակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը: Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետը, դիմել է նրան` խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանը իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր