8622 դիտում
23:53 16-07-2018
Ֆրանսիան փակեց Ռուսաստանում առևտրի և ներդրումների իր ներկայացուցչությունը. Deutsche Welle
Երկուշաբթի, հուլիսի 16-ին, Ֆրանսիան փակել է Ռուսաստանում առևտրի և ներդրումների իր ներկայացուցչությունը: Այդ մասին ասվում է նույն օրը Ռուսաստանի Դաշնության Ֆրանսիայի դեսպանատան կողմից հրապարակված հաղորդման մեջ: Փակման պատճառն այն է, որ ռուսական իշխանությունները արգելել են ֆրանսիական Business France պետական կազմակերպության գործունեությունը ՌԴ-ում: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/франция-закрыла-свое-представительство-по-торговле-и-инвестициям-в-рф/a-44697456]Deutsche Welle[/url]-ն։
Ֆրանսիայի առևտրային ներկայացուցչությունը ապահովում էր Ռուսաստանում Business France գործունեությունը: Մասնավորապես, կազմակերպության բանկային հաշիվը ձերբակալվել է «չնայած նրան, որ այն պաշտպանված էր Վիեննայի կոնվենցիայով»: Բացի այդ՝ կազմակերպության տնօրենը, որը դիվանագիտական անձնագիր ուներ, արտաքսվել է Ռուսաստանից:
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
13:49 20-04-2015
Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle
1961 դիտում
22:15 22-04-2015
Deutsche Welle. Մերկելը կողմ է «ցեղասպանություն» բառի կիրառմանը
Այս բաժնից
328 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
406 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
364 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը