211652_close_icon
views-count3856 դիտում article-date 22:17 16-07-2018

«Շիրակ» ՖԱ. ՀՖՖ նախագահը և աշխատակազմը պետք է հրաժարական տան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է. ««Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարկում ոչ ոքի տեղյակ չէ։ Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։ Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ մոտ ապագույում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»:

Նմանատիպ նյութեր