211652_close_icon
views-count4941 դիտում article-date 18:00 16-07-2018

Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր

Վրաստանի արևմտյան Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով զոհվել է հանքի 4 աշխատող: Ինչպես հաղորդում է georgiaonline.-ը, տեղեկությունը հաստատել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը: Բացի զոհերից, նաև մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում: Վրացական լրատվամիջոցների հաղորդած փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով հնարավոր է՝ զոհեի թիվը մոտ 10 լինի։ Տեղում աշխատում են փրկարարները: Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Նմանատիպ նյութեր