211652_close_icon
views-count6901 դիտում article-date 12:12 16-07-2018

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի հիմարության պատճառով. Թրամփի գրառումը՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի «երկարամյա հիմարության» պատճառով, հայտնում է Ria Novosti-ն։ Այդ մասին Թրամփը գրառում է արել Twitter-ի իր էջում։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի երկարամյա հիմարության, բթամտության եւ այսօր տարվող կախարդի որսի շնորհիվ»,- գրել է ամերիկացի առաջնորդը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, նախատեսված է Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը։ Այն տեղի է ունենալու Հելսինկիում։ Երկու երկրների նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային հրատապ հարցեր։ Այդ գագաթնաժողովը դառնալու է առաջին լայնամասշտաբ հանդիպումը Պուտինի և Թրամփի միջև։ Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներն արդեն հանդիպել են 2 անգամ։

Նմանատիպ նյութեր