211652_close_icon
views-count20308 դիտում article-date 12:12 15-07-2018

Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում։ «Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր