36674 դիտում
23:54 15-07-2018
Վրաստանում ամերիկյան ընտանիքի սպանության նոր մանրամասներ են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկուհի Լորա Սմիթը, որը Վրաստանում սպանվել էր իր ամուսնու և 4-ամյա որդու հետ, մահվան օրը բռնաբարվել է: Դա հայտնի է դարձել դատափորձաքննության արդյունքներից հետո:
Նշենք, որ ընտանիքի անդամներին մարմինները այս տարվա հուլիսին հայտնաբերել էին Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Խադի կիրճում:
Ըստ հետաքննության տվյալների, հուլիսի 4-ին ամերիկացիները տեղացի հովիվ Մալխազ Կոբաուրիին խնդրել էին ցույց տալ ճանապարհը դեպի լեռնային գետը: Ճանապարհին 19-ամյա հովիվի և Լորայի միջև վիճաբանություն է սկսել, որին միջամտել է կնոջ ամուսինը՝ Ռայանը:
Այդ ժամանակ վրացին իր որսորդական հրացանից կրակել է նախ ամուսնու, իսկ հետո՝ նրա երեխայի վրա: Լորան փախուստի ժամանակ ընկել է կիրճը և տեղում մահացել:
«Զոհված Լորա Սմիթի մարմնի փորձաքննությունը ցույց է տվել, որ նրան բռնաբարել են», հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Կոբաուրին ձերբակալվել է հուլիսի 9-ին: Նրան մեղադրանք են ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում երկու և ավելի անձանց, այդ թվում՝ անչափահասի սպանության մեջ:
Մարդասպանի խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են հեռախոս, որտեղ հայտնաբերելեն զոհված ամերիկուհու լուսանկարները: Պարզվել է, որ մինչև ձերբակալությունը հովիվը այդ լուսանկարներով պարծեցել է իր ընկերների մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
529 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
439 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել