211652_close_icon
views-count170381 դիտում article-date 20:09 14-07-2018

Երևան-Սևան ճանապարհին անօգնական վիճակում հայտնված ընտանիքի անդամներին, այդ թվում՝ երեխաներին, օգնության ձեռք մեկնեցին ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին, մանավանդ՝ շաբաթ-կիրակի, Երևան-Սևան ավտոճանապարհը խիստ ծանրաբեռնված է դառնում ու ճանապարհային ոստիկանները ուժեղացված ռեժիմով են աշխատում նշված հատվածում, ինչի շնորհիվ ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձր մակարդակի վրա է, քանի որ երեկոյան ժամերին, երբ քաղաքացիները իրենց հանգիստը վայելած վերադառնում են մայրաքաղաք, ճանապարհային ոստիկանները նրանց ուղեկցում են մինչև մայրաքաղաք: Այսօր՝ հուլիսի 14-ին, երևանցիների մի ընտանիք մեկնում էր Սևան, իրենց հանգիստը վայելելու: Աբովյանի վարչական տարածքում նրանց ավտոմեքենան խոտանվում է: Այդ պահին նշված վայրով անցնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, փորձում են ավտոմեքենան «խոդի գցել», սակայն չի ստացվում: Անգամ նույն վաշտի ՃՈ տեսուչները մասնագետ են բերում, որը զննելով ավտոմեքենան, հորդորում է, որպեսզի այն քարշակով տեղափոխեն ավտոմեխանիկի մոտ: Այդ ընթացքումմ նշված հատվածով անցնող վարորդները անտարբեր էին մնում այդ իրավիճակին: Միայն ճանապարհային ոստիկանները և Mercedes մակնիշի 81 NO 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու իր ընկերն էին, որ օգնության ձեռք մեկնեցին այդ ընտանիքին, որոնց թվում երեխաներ կային: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր