211652_close_icon
views-count5909 դիտում article-date 11:15 14-07-2018

Օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել. ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է: Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: [b] Օրինապահ հարկ վճարողների ցանկ[/b] 1. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ 2. «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ 3. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ 4. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ 5. «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ 6. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ 7. «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ 8. «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ 9. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ 10. «ԱՎՅԱՆ» ՍՊԸ 11. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ [b] Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր