211652_close_icon
views-count3740 դիտում article-date 10:29 14-07-2018

ԱՄՆ-ն ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի մեղադրել է ընտրություններին միջամտելու համար․ Reuters

Մեծ ժյուրին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի դեմ. նրանք կասկածվում են դեմոկրատների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համակարգչային ցանցը և հենց կուսակցության ցանցը կոտրելու մեջ, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-usa-trump-russia-indictments/u-s-grand-jury-indicts-12-russian-spies-in-2016-election-hacking-idUSKBN1K32DJ]Reuters[/url] գործակալությունը։ Այս մեղադրանքները հնչեցվել են Ռուսաստանի գործով հետաքննության շրջանակներում, որը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Հետաքննությունը կապված է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ընթացքում ենթադրյալ օտարերկրյա միջամտության հետ: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքներն իր հասցեին:

Նմանատիպ նյութեր