211652_close_icon
views-count9831 դիտում article-date 00:53 12-07-2018

ԱԱ-2018. Անզուգական Խորվաթիան առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականը շարունակում է զարմացնել և հիացնել իր ֆանտաստիկ ֆուտբոլով: Մոսկվայում խորվաթները կիսաեզրափակիչում հանդիպեցին Անգլիայի հավաքականի հետ: Անգլիացիները արդեն խաղասկզբում հաշվի մեջ առաջ անցան. հիանալի գոլի հեղինակ դարձավ Տրիպյերը: 2-րդ խաղակեսում խորվաթները բացահայտ առավելություն ունեին և նրանց ի վերջո հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Պերիշիչը: Հանդիպման հիմնական ժամանակում Խորվաթիան շարունակում էր առավելությամբ խաղալ, սակայն նոր գոլեր չգրանցվեցին: Իսկ ահա լրացուցիչ ժամանակում Խորվաթիան կարողացավ իր հսկայական առավելությունը գոլի վերածել. 109-րդ րոպեին Մանջուկիչը խփեց 2-րդ գոլը և թիմին հաղթանակ բերեց՝ 2:1: Բրավո, Խորվաթիա, արժանի հաղթանակ: Խորվաթիան հաղթեց և առաջին անգամ իր պատմության մեջ կխաղա եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ֆրանսիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր