211652_close_icon
views-count4582 դիտում article-date 22:28 11-07-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/940583.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նմանատիպ նյութեր