211652_close_icon
views-count16629 դիտում article-date 21:36 11-07-2018

Ալեքսանդր Սարգսյանի որդուն` Հայկ Սարգսյանին կալանավորել են. Քննչական կոմիտե

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր