211652_close_icon
views-count2658 դիտում article-date 19:04 11-07-2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նոր նշանակումներ և բարեփոխումներ կլինեն. նախարարը հանդիպել է ՔՀԿ-ների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 11-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և փոխնախարար Ալբերտ Բաբայանը հանդիպեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչներն, ովքեր ներկայումս բիզնեսի և տնտեսության ոլորտներում ծրագրեր են իրականացնում: Հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ նախարարությունում նոր գաղափարներ են մշակավում, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։ Նա նշեց նաև, առաջիկայում ՀՀ վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարվեն՝ փոխնախարարի մակարդակով, կիրականացվեն բարեփոխումներ և այս գործընթացում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև քաղհասարակության սեկտորը։ Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները զարգացվում են, որպեսզի նրանք մրցունակ և արդյունավետ համագործակցություն, երկխոսություն ունենան կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: «Բիզնեցի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ռազմավարություն մշակմանը աջակցելն է. այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողանանք այսօրվանից երկխոսության մոդելը ճիշտ մշակել: Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ քաղհասարակության կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,- ասաց ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։ Ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավար Գրիշա Հովսեփյանը նշեց․ «Մենք պատրաստակամ ենք համատեղ աշխատանքային կարգ մշակենք, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց նա։ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և վերջին մի քանի տարիներին է սկսել զարգանալ, սակայն այն շատ երկրներում մեծ թափով է զարգանում ու աջակցություն ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարաությանն օգնելու՝ տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։ Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց այս գաղափարով ու նշեց, որ այժմ հարկային բարեփոխումների փուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն նույնպես ներառել օրակարգում: Նախարարը նաև առաջարկեց, որպեսզի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն ընդգրկվեն բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշեց, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե հետաքրքրվածությունը մեծ լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամբողջ ծավալով և նախարարության բոլոր ստորաբաժումների ներգրավմամբ պատրաստ են համագործակցության: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր