211652_close_icon
views-count1953 դիտում article-date 18:04 11-07-2018

Համբերեք, կքննարկենք. Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուի մասին

«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է: Նա հստակեցրեց, որ ինքը չի հայտարարում՝ կառաջադրեն կամ չեն առաջադրի. «Կշարժվենք օրենքով: Չենք քննարկել»: Հարցին, թե այս պայմաններում, երբ հանրության աջակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» կողմն է, էլ իմաստ ունի՞ թեկնածու առաջադրել, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. ««Քաղաքացիական պայմանագիրը» ավագանիում մեծամասնություն ունի՞»:

Նմանատիպ նյութեր