211652_close_icon
views-count6611 դիտում article-date 17:27 11-07-2018

Թեքեյան Կենտրոնում տեղի կունենա «ԴԻՄԱՆԿԱՐ» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդես

Թեքեյան Կենտրոնում հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին կմեկնարկի «ԴԻՄԱՆԿԱՐ» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են թվով 91 լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Լեհաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից` ընդհանուր առմամբ 107 աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում են ճանաչված լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը, Արմեն Մուրադխանյանը, Հարություն Խաչատրյանը, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը, Գագիկ Գասպարյանը, Կարինա Շմիթը, Մարիաննա Մելիքսեթյանը, Նարեկ Խեչոյանը, Նորայր Աբգարյանը, Ներսես Մատինյանը, Տաթեւ Մնացականյանը, Էդգար Մարտիրոսյանը: Ցուցահանդեսն իրականացվում է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, ՌԳԱ-ի պովոլժյան մասնաճյուղի, Ռուսաստանի գեղարվեստի ստեղծագործական միություն ցուցահանդեսների եւ կրթական ծրագրերի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: [b]«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր