211652_close_icon
views-count8695 դիտում article-date 10:21 11-07-2018

Ո՞վ է Էջմիածնի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնվեց աշխատանքի: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատարը ևս կին է՝ Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է նոր իշխանությունների կողմից՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր