211652_close_icon
views-count2270 դիտում article-date 09:38 11-07-2018

Հին խնդիրներ. անձնավորված ընտրությունների պրակտիկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկրում շարունակվում են բացահայտումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը` կատակ բան չէ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում վերականգնվել է 42 միլիոն դոլարի պետությանը հասցված վնաս: Սա միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով: Սակայն շատ ավելի խորքային քաղաքական խնդիրներ դեռ մնում են և կմնան շատ օբյեկտիվ պատճառներով: Խորհրդարանական հանրապետությունը ենթադրում է կայացած քաղաքական ու կուսակցական համակարգ, որն առավելագույնս արդյունավետ է իրականացնում ժողովրդավարության տառին համապատասխան կառավարումը: Սակայն արդյո՞ք մենք կարող ենք խոսել խորհրդարանական հանրապետության մասին` թեկուզ և հեղափոխությունից հետո: Եթե Հայաստանում վաղը կամ էլ մեկ տարի անց տեղի ունենան ընտրություններ, ապա մեր քաղաքացիները գնալու և ձայն են տալու ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այլ առավելապես այդ կուսակցության ղեկավարներին: Սա եղել է նախորդ ժամանակաշրջանում և սա կպահպանվի. թե ինչքան ժամանակ, դժվար է ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր