211652_close_icon
views-count3036 դիտում article-date 09:13 11-07-2018

Հայաստան-Կանզաս՝ 15-ամյա ռամզական գործակցությունը ամուր հիմքի վրա է․ Լի Թաֆանելլի․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբերին Հայաստանում նշվելու է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ ռազմական համագործակցության 15-րդ տարին: «Այս տարի հատուկ տարի է՝ մենք տոնելու ենք Հայաստանի հետ մեր հատուկ հարաբերությունների և գործընկերության 15-ամյակը»,- Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ մայոր Լի Թաֆանելլիի խոսքով, սկսվելով պարզ համագործակցությունից, երկու կողմերն այժմ համագործակցում են Հայկական բանակի համար բժիշկների, ականազերծողների և խաղաղապահների վերապատրաստման և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4477010.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Մեծ պատիվ է մաս կազմել այս արդյունավետ համագործակցությանը, որն այժմ գտնվում է ամուր հիմքերի վրա»: Գեներալ Թաֆանելլի խոսքով, իր զինվորականները նույնպես ստանում են մեծ օգուտ Հայաստանի հետ համագործակցությունից. «Եթե խոսեք մեր զինվորականների հետ, ովքեր պատիվ են ունեցել վարժվելու Հայաստանի զինվորականների կողքին, նրանք կասեն ձեզ, որքան կարևոր է հայ զինվորների հետ փորձի փոխանակումը»: Ամերիկյան զինվորականները հայաստանցի գործընկերներին նաև ծանոթացնում են քաղաքացի-բանակ իրենց նախաձեռնության հետ, որի նպատակն է՝ ամրապնդել զորամասի կապը իր համայնքի հետ. «Քաղաքացի-բանակ մեր հայեցակարգի հիմքում մեր ցանկությունն է նպաստել մեր համայնքներին, օգտագործել մեր զինվորականների ոչ ռազմական գիտելիքները՝ մեր հարևանությամբ գտնվող համայնքներին օգտակար լինելու համար»: Նախաձեռնության շրջանակներում ազատ ժամանակ ծառայության ընթացքում զինվորականները անօթևան մարդկանց համար տներ են կառուցում, հանրային հիվանդանոցներ վերանորոգում: Հայաստանում նույն նախաձեռնության շրջանակներում ամերիկյան զինվորականները վերանորոգել են Երևանի ծերանոցը՝ բարեգործություն, որին մասնակցելը, Լի Թաֆանելլիի խոսքով, մեծ պատիվ է հենց իրենց համար. «Մարդասիրական նման նախագծերի ընթացքում դրանց մասնակցող մեր զինվորականները հնարավորություն են ստանում իրականում մոտիկից ճանաչել հայաստանցիներին, ստեղծել հատուկ անձնական հարաբերություններ, հատուկ մի կապ, որը միավորում է ամբողջ մարդկությանը»:

Նմանատիպ նյութեր