211652_close_icon
views-count27547 դիտում article-date 08:46 11-07-2018

Մանվել Գրիգորյանի որդու ընտանիքը տեղափոխվել է Սոչի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ՝ մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր