211652_close_icon
views-count90408 դիտում article-date 16:20 10-07-2018

Լարված իրավիճակ Արարատի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջուր չունենալու պատճառով փակել են գլխավոր մայրուղին. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի՝ կապված ոռոգման ջրերի հետ, փակել էին Երևան-Երասխավան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածը: Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գյուղացիները բարձրաձայնում են, որ ամռան այս տապին իրենք ունեն ջրի խնդիրներ, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն: Մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո, այնուամենայնիվ, գյուղացիները բացեցին ճանապարհը, ասելով, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, իրենք նորից կփակեն ճանապարհը, այս անգամ՝ անժամկետ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր