41240 դիտում
13:20 10-07-2018
Խոշոր ավտովթար Փարաքարի «գաի պոստի» մոտ. բախվել են Opel-ն ու KIA-ն. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «գաի պոստի» մոտ:
ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի 35 RZ 032 համարանիշի և KIA մակնիշի 6585-18 HG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները իրենց ծառայողական ավտամեքենաներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)