211652_close_icon
views-count41838 դիտում article-date 18:50 09-07-2018

Ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

Հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա հայտնել է երևանցիներին ուղղված իր ուղերձում։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,– ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Նա Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին:

Նմանատիպ նյութեր