211652_close_icon
views-count11995 դիտում article-date 10:51 07-07-2018

Գիտական համագործակցությունը Սմիթսոնյան հաստատության հետ չափազանց արդյունավետ է. «Ամերիկայի ձայն»

Սմիթսոնյան ինստիտուտը օժանդակել է Հայաստանում գիտահետազոտական խոշոր ծավալներով աշխատանքներին: Արդյունքում ի հայտ են եկել մեծ քանակությամբ գիտական նյութեր: Հայ ազգագրագետները մեկնաբանում են Սմիթսոնյան հաստատության հետ համագործակցությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4471364.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սա գիտականորեն հիմնված և դրա հենքի վրա կազմակերպված փառատոն է, ասում է ազգագրագետ Հարություն Մարությանը: Վերջինս ներկայացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որը Սմիթսոնյան հաստատության գործընկերն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ Սմիթսոնյան փառատոն, որը նվիրված է Հայաստանին և հայկական մշակութային ժառանգությանը: «Սա արդյունք է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև երկարատև համագործակցության»,- նշում է Մարությանը: Վերջին տարիներին այդ համագործակցության միջոցով կատարվեց հսկա գիտահետազոտական աշխատանք: Դաշտային գիտական աշխատանքներ են տարվել Հայաստանի բազմաթիվ վայրերում, ներառյալ Վայոց Ձորի շուրջ 20 գյուղերում, Սյունիքում, և այլ մարզերում: Սմիթսոնյան հաստատության հետ հայ ազգագրագետների համագործակցության հիմնական նպատակներն են Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներին աջակցելը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանն օժանդակելը: Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ընդգծում է, որ այս փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը Ամիթսոնյան հաստատությանն է: Աբրահամյանի խոսքերով հայկական մշակութային ժառանգության ցուցադրումն ունի իր հիմնական ուղերձը և այն առնչվում է հայկական ժողովրդական մշակույթի պատմության և կենցաղի հետ: Իսկ ազգագրագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն ընդգծում է, որ Սմիթսոնյան հաստատության հետ գիտական համագործակցության արդյունքում ի հայտ եկան մեծ քանակությամբ նոր նյութեր: «Ահռելի քանակությամբ նյութեր գրանցվեցին, այնպիսի մանրամասնություններով և բոլոր չափանիշներին համապատասխան: Դրանք պատրաստի նյութեր են Սմիթսոնյան թանգարանում արխիվացնելու համար»,- նշում է Շագոյանը:

Նմանատիպ նյութեր